Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Հայաստանի “Մեղրի” և Իրանի “Արազ” առևտրի ազատ գոտիների համագործակցության ակտիվացումը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հայաստանի “Մեղրի” և Իրանի “Արազ” առևտրի ազատ գոտիների համագործակցության ակտիվացումը

 

Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, սույն թվականի հունիսի 18-ին հանդիպել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր հարցեր, այդ թվում` մաքսային ոլորտում առկա խոչընդոտների վերացումը, որը կնպաստի երկու երկրների համագործակցությունների էլ ավելի զարգացմանը: Կողմերը կարևորել են “Մեղրի” և “Արազ” ազատ առևտրի գոտիների ակտիվացման անհրաժեշտությունը:

Դեսպան Սաջադին և Արծվիկ Մինասյանն այնուհետև մտքերի փոխանակում են կատարել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտների, ինչպես նաև Հայաստանում “Հալալ” մակնիշի սննդամթերքի արտադրության զարգացման վերաբերյալ:

ԻԻՀ դեսպանը նշել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են ակտիվ ներկայություն ունենալ հայկական շուկայում: Նա կարևորել է այն փաստը, որ Հայաստանը կարող է դրական օղակ հանդիսանալ Իրան-ԵԱՏՄ համագործակցությունների զարգացման հարցում:

Արծվիկ Մինասյանը հույս  է հայտնել, որ երկու երկրների միջև ստորագրված տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը հնարավորինս շուտ կգործադրվեն:


09:47 - 19/06/2018    /    համար : 520782    /    ցուցադրության քանակը : 31



ելք