Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Իրանի և Հայաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցությունները կակտիվանան


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանի և Հայաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցությունները կակտիվանան

 

Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հանդիպել է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանին: Դեսպան Սաջադին և նախարարը քննարկել են կողմերին հուզող հարցերը և համագործակցությունների ընդլայնման հեռանկարները:

Հայաստանում ԻԻՀ դեսանը շնորհավորել է Լևոն Վահրադյանին` նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ  վերջինիս պաշտոնավարման ընթացքում երկու երկրների սպորտայինֆեդերացիաներիմիջև համագործակցություններն ավելի կընդլայնվեն ու կպորանան:

Հանդիպման ընթացքում Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել ե երկու երկրների միջոև սպորտի ոլորտում համագործակցությունների զարգացման կարևորությունը, նշելով որ այդ շրջանակներում պետք է կազմակերպվեն բարեկամական խաղեր, ուսումնամարզական հավաքներ, սպորտի ոլորտի ինստիտուտները պետք է զարգացնեն փոխհարաբերությունները, կազմակերպվեն ֆուտբոլային առաջնություններ, ինչպես նաև իրանական Զուռխանե մարզաձևի մրցություններ:  

Հայաստանի Սպորտի և երիտասարդության նախարարը հանդիպման ժամանակ անդրադարձել է հայկական սպորտի հարուստ պատմությանը,  նշել է, որ երկար տարիներ խաղացել է  ՀՀ Բասկետբոլի ազգային հավաքականում: Նա հավելել է, որ  հայկական կողմը պատրաստ է աջակցել սպորտի ոլորտի հայ և իրանցի մասնագետների փորձի փոխանակման գործընթացը կազմակերպելուն, ինչպես նաև մարզչական և մրցավարական սեմինարների անցկացմանը:


11:03 - 3/07/2018    /    համար : 522984    /    ցուցադրության քանակը : 16



ելք