Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Իրանի և Հայաստանի միջև մարզային համագործակցությունը կզարգանա


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանի և Հայաստանի միջև մարզային համագործակցությունը կզարգանա

 

Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հանդիպել է ՀՀտարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Հանդիպման ժամանակ դեսպան Սաջադին նշել է, որ երկու երկրների միջև մարզային համագործակցություններն ունեն զարգանալու հնարավորություն:

Խոսելով երկու երկրների միջև գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության բնագավառներում արդեն իսկ ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակի մասին, պարոն Սաջադին ընդգծել է, Իրանի շատ նահանգների, ինչպես`Արևմտյան ու Արևելյան Ատրպատականի. Արդեբիլի, Գիլանի, Ալբորզի, Զանջանի հետ հայկական մարզերի համագործակցության կարևորությունը, հատկապես անասնաբուծության բնագավառում: Նա նաև դրական է գնահատել Իրանի Արազ և Հայաստանի Մեղրի ազատ առևտրի գոտիների միջև համագործակցությունը:

Նախարար Պապիկյանը կարևորել է Իրանի ու Հայաստանի միջև մարզային և պետական մակարդակով հարաբերությունները: Նա ասել է.  «Բարեկամ իրանական ժողովրդի հետ մեր հարաբերությունները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով մեզ համար կարևոր և առանցքային նշանակություն ունեն»։ Անդրադառնալով ՀՀ մարզերի և ԻԻՀ նահանգների միջև հաստատված երկարամյա սերտ համագործակցությանը՝ նախարար Պապիկյանը, այդուհանդերձ նկատել է, որ այդ հարաբերություններում առկա է դեռևս չօգտագործված մեծ ներուժ, որի կենսագործումը բխում է երկու երկրների շահերից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հարաբերոթյունների մակարդակը: Դեսպան Սաջադին և Նախարար Պապիկյանն ընդգծել են նաև ներդրողներին խրախուսելու կարևորությունը, որպեսզի ներդրողները ներկա լինեն երկու երկրների ազատ առևտրի գոտիներում: Կողմերը կարևորել են մարզային համագործակցությունների ընդլայնումը, որը կնպաստի երկուստեք հարաբերությունների ընդլայնմանը: Համաձայնության է ձեռք բերվել նաև ձեռնարկել համապատասխան քայլեր` երկու երկրների զբոսարջիկների և տրանսպորտային միջոցներով Իրան կամ Հայաստան մուտք գործող քաղաքացիների համար առաջացող խնդիրների լուծման ուղղությամբ:


08:46 - 4/07/2018    /    համար : 523179    /    ցուցադրության քանակը : 7



ելք