Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Մեկնարկում է Իրանի և Հայաստանի առողջապահական զբոսաշրջության ոլորտների համագործակցությունը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Մեկնարկում է Իրանի և Հայաստանի առողջապահական զբոսաշրջության ոլորտների համագործակցությունը

ԻԻՀ առողջապահության փոխնախարար պարոն Հաշեմիի Հայաստան կատարած այցի ընթացքում, քննարկվել է երկու երկրների միջև առողջապահական զբոսաշրջության զարգացման հարցը: Այդ շրջանակում, առաջին իրանական ընկերությունը ռադիոթերապիայի զարգացած սարքավորումներով սկսել է Հայաստանում իր աշխատանքը: Ընկերության նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի հիվանդները արտասահման մեկնելու փոխարեն, լիարժեք բուժում ստանան հենց Հայաստանում: Կենտրոնը փորձելու է քաղցկեղի  բուժման նպատակով արտասահման մեկնող հիվանդների բուժումը կազմակերպել Իրանում:

Չորեքշաբթի օրը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սադաջին, այս շրջանակում հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, որի հետ քննարկել է այս հարցը:

Հանդիպման ժամանակ, Աննա Հակոբյանը, կարևորելով այս քայլը, հայտարարել է, որ պատրաստ է աջակցել այս բարեգործական ու  մարդասիրական ծրագրին:

Հանդիպման ժամանակ դեսպանն առաջարկել է կազմակերպել բարեգործական փառատոն` դեսպանների մասնակցությամբ, որի հասույթը կփոխանցվի քաղցեղով տառապող հիվանդներին աջակցություն ցուցաբերելուն: Տիկին Հակոբյանը նշել է, որ սիրով ընդունում է  առաջարկը և կզբաղվի փառատոնի կազմակերպման քննարկումներով:


09:16 - 18/10/2018    /    համար : 540743    /    ցուցադրության քանակը : 7



ելք