Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Հայաստանում Իրանի դեսպանատունը մեծացնում է իր աջակցությունը պարսկերենի ուսուցանման գործընթացին


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հայաստանում Իրանի դեսպանատունը մեծացնում է իր աջակցությունը պարսկերենի ուսուցանման գործընթացին

Երևանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանն այսօր Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ցանկալի է, որ պարսկերեն լեզուն տարածվի դրանով հետաքրքրվող երիտասարդների շրջանում:

Պատասխանելով հաղորդավարի հարցին, Սեյեդ Քազեմ Սաջադին խոսել է Իրանի պատմության ու քաղաքակրթության մասին: Նա ասել է.«Պարսկերենը աշխարհի ամենաքաղցր ու ամենատարածված  լեզուներից մեկն է և արտասահմանյան երկրների մեծ թվով երիտասարդներ աշխարհի տարբեր համալսարաններում ուսումնասիրում են այս լեզուն»:

Անդրադառնալով Հայաստանում պարսկերեն լեզվի ուսուցանման ոլորտում արվող քայլերին, Սաջադին նշել է.«Մեծ թվով հայ պատանիներ ու երիտասարդներ Հայաստանի դպրոցներում ու ԲՈՒՀ-երում սովորում են պարսկերեն: Ամեն տարի, իրանագիտության ոլորտում նրանց գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով նրանցից մի խումբ այցելում է Իրան»:

Երևանում Իրանի դեսպանը նաև ասել է.«Այս տար հայ ուսանողների երեք խումբ այցելել է Իրանի Թավրիզ, Զանջան և Սպահան քաղաքներ: Առաջիկա ամիս ևս նախատեսվում է հերթական խմբի այցը Սպահան: 25 հոգանոց խմբի ամդամները կայցելեն քաղաքի պատմամշակութային և  տեսարժան վայրեր»


07:11 - 24/10/2018    /    համար : 541604    /    ցուցադրության քանակը : 11



ելք