Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Իրանական ստարտափերի գիտա-տեխնոլոգիական համաժողով Հայաստանում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանական ստարտափերի գիտա-տեխնոլոգիական համաժողով Հայաստանում

Հայաստանում Իրանի դեսպանն ասել է. «Չնայած ԱՄՆ-ի անարդար պատժամիջոցներին, իրանցի գիտնականները կարողացել են տարբեր ոլորտներում բազմաթիվ գյուտերով ու նախաձեռնություններով հանդես գալ աշխարհում»:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, ուրբաթ օրը Հայաստանում կայացած իրանական ստարտափերի գիտա-տեխնոլոգիական համաժողովում ասել է. «Երկու երկրների միջև վիզայի ռեժիմի չեղարկումը Հայաստանի ու Եվրասիական գոտու առևտրական, նաև արտահանումային ու ներկրումային ոլորտներում իրանցիների ներկայության համար նպաստավոր հող է ստեղծել»:

Սաջադին նշել է, որ իրանական ստարտափերի հաջողությունը պայմանավորված է իրանական արտադրանքների ներկայացմամբ: Նա ոլորտի իրանցի երիտասարդ մասնագետնետին կոչ է արել իրենց արտադրությունը ներկայացնելուն զուգահեռ, կանխել ուրիշների կողմից ցանկացած ենթադրյալ չարաշահման հնարավորությունը:

Իրանական ստարտափների առաջին համաժողովը, ոլորտի մի խումբ հայ ու իրանցի մասնագետների, համալսարանների դասախոսների, գիտական ու հետազոտական կենտրոնների տնօրենների ու իրանցի մասնակցությամբ, տեղի ունեցավ Հայաստանում ԻԻՀ-ի դեսպանատանը:


07:38 - 27/10/2018    /    համար : 542148    /    ցուցադրության քանակը : 4



ելք