Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Քննարկվեց Հայաստանում Իրանի քաղաքացիների շահերի պաշտպանության հարցը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Քննարկվեց Հայաստանում Իրանի քաղաքացիների շահերի պաշտպանության հարցը

Երևանում ԻԻՀ դեսպանատանը, Հայաստանում ԻԻՀ լիազոր և արտակարգ դեսպանի և Հայաստանի Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և անդամների մասնակցությամբ գումարված նիստում քննարկվեցին Հայաստանում Իրանի քաղաքացիների և դատապարտյալների շահերի ու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, այս նիստի ընթացքում Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր երախտագիտությունը հայտնելով Հայաստանի Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և անդամների ջանքերի կապակցությամբ, ընդգծեց, որ Հայաստանում իրանցի քաղաքացիներն առավելապես ձերբակալվում են Հայաստանի օրենքներից տեղյակ չլինելու և տարբեր հանցանքների կապակցությամբ երկու երկրի օրենքներում գոյություն ունեցող տարբերությունների պատճառով:

Երևանում ԻԻՀ դեսպանն ընդգծելով այն կետը, որ փաստաբանն իր ուսերին կրում է իր պաշտպանյալների իրավունքների պաշտպանության ծանր բեռը, հավելեց. «Եթե փաստաբանը ծանոթ լինի իր պաշտպանյալի պատկան երկրում գործող օրենքներին,  սովորություններին ու նաև ժողովրդի հոգեկանին, դատաքննության ընթացքում ավելի հեշտությամբ կարող է պաշտպանել իր իրանցի պաշտպանյալի շահերը»:

ԻԻՀ դեսպանը Հայաստանի Փաստաբանների պալատի անդամներին  առաջարկեց Իրան այցելելով և Իրանի փաստաբանների պալատի հետ նիստ գումարելով բավարար տեղեկություններ ձեռք բերել Իրանի օրենքների կապակցությամբ:

Այս հանդիպման ժամանակ Հայաստանի Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը նկատելով, որ Իրանի դեսպանատունը համարվում է Հայաստանում իր քաղաքացիների շահերի հետապնդման հարցում ամենաակատիվ դեսպանատներից մեկը, ընդգծեց. «Հանրային պաշտպանի գրասենյակի հնարավորությունները սահմանափակ են, սակայն մինչ էլ փորձ է կատարվել Հայաստանի քաղաքացիների նման պաշտպանել նաև իրանցի քաղաքացիների շահերը, որպեսզի նրանց իրավունքները չոտնահարվեն»:


16:00 - 24/12/2018    /    համար : 550846    /    ցուցադրության քանակը : 6



ելք