Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Երևանի քաղաքապետը Թեհրանի քաղաքապետի հետ հանդիպման ցանկություն է հայտնել


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Երևանի քաղաքապետը Թեհրանի քաղաքապետի հետ հանդիպման ցանկություն է հայտնել

Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին երկուշաբթի օրը հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Հանդիպման սկզբում Իրանի դեսպանը շնորհավորել է  Հայկ Մարությանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Անդրադառնալով Երևանի ու Սպահանի քույր քաղաքներ հռչակվելուն, նա հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետի և նրա թիմակիցների ջանքերով, Սպահանի ու Երևանի քաղաքապետարանների միջև հարաբերություններում լուրջ ակտիվություն կմտցվի:

Սաջադին անդրադարձել է նաև քաղաքային հարցերի կառավարման բնագավառում իրանական ընկերությունների հմտություններին: Նա տեղեկացրել է երթևեկության խելացի վերահսկման հա

մակարգի, քաղաքի փողոցների ու հրապարակների գեղեցկացման, թափոնների կառավարման և սեյսմակայուն շինությունների կառուցման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցելու Թեհրանի քաղաքապետարանի ցանկության մասին:

Երևանում ԻԻՀ դեսպանն ընդգծել է երկու երկրի մշակութային ընդհանրությունները: Նա ցանկություն է հայտնել, որ Երևանի գլխավոր փողոցներից ու հրապարակներից որոշները վերանվանվեն իրանցի հայտնի դեմքերի անվամբ:

Հանդիպման ժամանակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ողջունելով ներկայացված առաջարկներն ու նաև Թեհրանի քաղաքապետարանի հետ համագործակցությունների ընդլայնման ցանկություն հայտնելով, իր երախտագիտությունն է հայտնեց իրանահայության և նրանց մշակութային ու պատմական կոթողների հանդեպ Իրանի ժողովրդի ու կառավարության ցուցաբերած վերաբերմունքի կապակցությամբ և  ընդգծել, որ շարունակ ուշադրության կենտրոնում է ունենալու ցանկացած քայլ ու աշխատանք, որից կարող են շահել երկու երկրի ժողովուրդները և կապահովեն նրանց շահերը: 


16:39 - 24/12/2018    /    համար : 550856    /    ցուցադրության քանակը : 4



ելք