Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Իրանական Փաքսան ընկերության գործարանն իր աշխատանքը վերսկսեց Երևանաում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանական Փաքսան ընկերության գործարանն իր աշխատանքը վերսկսեց Երևանաում

 

Իրանական Փաքսան  ընկերությունը իրանական Բեհշար արդյունաբերական զարգացման հոլդինիգի մաս է կազմում: Գործարանի բացումը տեղի ունեցավ Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար  Բաբայանի, ինչպես նաև հոլդինգի պաշտոնյաների ու մի խումբ իրանցի ու հայ առևտրականների ներկայությամբ: Բացման արարողության ժամանակ, Իրանի դեսպանը խոսելով Հայաստանում առկա հնարավորությունների, այդ թվում` Մեղրի ազատ առևտրի գոտու մասին, նշեց, որ նկատի առնելով ԵԱՏՄ-ի արտոնյալ պայմանները,  Իրան-Հայաստան վիզային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաև Հայաստանի նոր կառավարության ջանքերը մաքսային ոլորտում առկա խնդիրնելը լուծելու ուղղությամբ, հնարավորություն կստեղծվի, որպեսզի երկու երկրները զարգացնեն առևտրային հարաբերությունները:

Միջոցառման ժամանակ, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը, խոսելով այն մասին, որ ՀՀ կառավարությունը պաշտպանում է  իրանցի արտադրողներին, հավելեց, որ կառավարությունը ոչ մի ջանք չի խնայում նրանց առջև ծառացած խնդիրները լուծելու ուղղությամբ:

Միջոցառմանը ներկա հայ և իրանցի պաշտոնյաներն ու գործարարները քննարկեցին երկու երկրների առևտրային հարաբերությունների զարգացման ճանապարհները:


09:55 - 7/07/2018    /    համար : 523743    /    ցուցադրության քանակը : 5



ելք