Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Կարևորվել է Իրանի և Հայաստանի միջև մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Կարևորվել է Իրանի և Հայաստանի միջև մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հանդիպել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:Հանդիպման ժամանակ կողմերը բանակցել են երկու երկրի համագործակցությունների շուրջ:

Իրանի հարգարժան դեսպան Սաջադին ակնարկելով երկու երկրի մշակութային  ու քաղաքակրթական ընդհանրություններին, կարևորել է երկու երկրի միջև մշակույթի և արվեստի ոլորտներում համագործակցությունը:«Ես մեծ կարևորություն եմ տալիս մշակութային համագործակցությանը, որովհետև մշակույթն է միջազգային այն լեզուն, որի միջոցով հնարավոր է զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական: Մշակույթի ոլորտում ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ մենք կարող ենք դառնալ լավ օրինակ մյուս ոլորտների համար»,-մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

Դեսպան Սաջադին ընդգծել է մշակույթի շաբաթներ անցկացնելու , համատեղ  ելույթներ կազմակերպելու  և գեղարվեստական, ժուռնալիստական ու մարզական խմբեր փոխանակելու անհրաժեշտությունը:

ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հաստատելով Իրանի դեսպանի խոսքերը և երկու երկրի մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունները, իր պատրաստակամությունն է հայտնել մշակութային , գեղարվեստական ու մարզական  համատեղ ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են, որ մտնում են Իրան-Հայաստան մշակութային համագործակցության նոր փուլ, ընդգծելով երկու երկրում անցկացվելիք համաժողովներին, մշակութային ու գեղարվեստական ցուցահանդեսներին ակտիվ մասնակցություն ունենալու անհրաժեշտությունը: 


20:18 - 12/07/2018    /    համար : 524573    /    ցուցադրության քանակը : 16



ելք