Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Ոստիկանության ոլորտում Իրան- Հայաստան հարաբերությունները կզարգանան


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ոստիկանության ոլորտում Իրան- Հայաստան հարաբերությունները կզարգանան

 Հուլիսի 12-ին Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հանդիպել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին:

Ոստիկանության պետն ընդգծեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները, որոնց համատեսքսում նաև սերտ համագործակցությունը իրավապահ կառույցների միջև, որը գնալով զարգանում է:
Սեյեդ Քազեմ Սաջադին , շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորեց Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետ նշանակվելու կապակցությամբ ու փոխանցեց Իրանի ոստիկանության պետի հրավերը: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների հանդիպումներով է՛լ ավելի կզարգանա գերատեսչությունների համագործակցությունը: Խոսվեց նաև, որ հանդիպումները ոստիկանության սահմանային ստորաբաժանումների անձնակազմերի միջև ևս փոխշահավետ կլինի:
Կարևորվեց երկու երկրների համագործակցությունը հատկապես թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում ու հետախուզվողների հայտնաբերման գործում:
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշեց, որ իրանցի զբոսաշրջիկները Հայաստանում մշտապես արժանացել են լավ վերաբերմունքի, և նրանց անվտանգությունն ապահովելու հարցում գնահատելի դեր ունի ոստիկանությունը:
Դեսպանը հայտնեց, որ վերջին շրջանում նկատվում է իրանցի գործարարների հետաքրքրության ակտիվություն՝ Հայաստանում բիզնես ծրագրեր սկսելու հարցում:
Ոստիկանության պետը երաշխավորեց, որ մեր երկրում թե՛ իրանցի զբոսաշրջիկները, թե՛ գործարարները իրենց ապահով ու անվտանգ կզգան:
Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


20:23 - 12/07/2018    /    համար : 524574    /    ցուցադրության քանակը : 4



ելք