Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Երևանում հնչեց իրանական դպրոցի զանգը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Երևանում հնչեց իրանական դպրոցի զանգը

Սեպտեմբերի 24 –ին,Երևանում ԻԻՀ դեսպանատան դպրոցում մեկնարկեց նոր ուսումնական տարին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Երևանի թիվ 200 դպրոցի տնօրենը և իրանական դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները:

Միջոցառման ժամանակ,դեսպան Սաջադին,շնորհակալություն հայտնելով դպրոցի նախկին տնօրենին և գործող ուսուցիչներին, ցավակացություն հայտնեց Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության զոհերի ընտանիքներին:

Այնուհետս դեսպանն անդրադարձավ երկրի զարգացման գործում ուսուցիչների դերակատարությոանը: Նա նշեց, որ յուրաքանյուր հասարակության համար կրթությունը մեծ նշանակություն ունի, քանի որ ապահովումէ  երկրի առաջխաղացումը: Հայաստանում ԻԻՀ դեսպանը, հավելեց, որ աշակերտները պետք է զինվեն երկու թևերով` գիտությամբ ու բարոյական արժեքներով: Նա ուսուցիչրներին հորդորեց գիտական աշխատանքներինզուգահեռ,  կարևորել նաև աշակերտների դաստիարակությունը: Դեսպանը հույս հայտնեց, որ այս տարի ավելի սերտ կապեր  կհաստատվեն իրանական դպրոցի և հայաստանյան դպրոցների միջև, կկազմակերպվեն համատեղ ծրագրեր և ճամբարներ:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթի սկզբում ցավակցություն հայտնելով Ահվազի ահաբեկչության կապակցությամբ, նշեց, որ դեպքը վշտացրել է հայ ժողովրդին և Հայաստանը բոլոր դեպքերում կանգնած է Իրանի կողքին: Նախարարը նշեց, որ տգիտությունն ու անգրագիտությունը նման դեպքերի պատճառ են հանդիսանում:  «Որքան էլ երկրների կառավարությունները ջանքեր գործադրեն երկրների զարգացման ուղղությամբ, եթե չլինեն գիտակից ու գրագետ քաղաքացիներ, երկիրը չի կարող զարգանալ»:

Միջոցառման ավարտին, ՀՀ ԿԳ նախարարը և դեսպան Սաջադին ծաղիկներ նվիրեցին աշակերտներին` նոր ոսումնական տարում նրանց հաջողություններ մաղթելով


08:53 - 26/09/2018    /    համար : 536934    /    ցուցադրության քանակը : 9



ելք