Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Ընդլայնվում է Իրանի և Հայաստանի բժշկագիտական համալսարանների միջև համագործակցությունը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ընդլայնվում է Իրանի և Հայաստանի բժշկագիտական համալսարանների միջև համագործակցությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր պրոֆ. Արմեն Մուրադյանը հինգշաբթի օրը հանդիպել է Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Կողմերը զրուցել են գիտական ու ուսումնական ոլորտներում ու մասնավորապես երկու երկրների բժշկագիտական համալսարանների միջև համագործակցության ընդլայնման շուրջ:

Հանդիպման ժամանակ պրոֆ. Մուրադյանն անդրադառնալով Իրանի առողջապահության, բուժման և բժշկագիտության նախարարության հետ լավ ու կառուցողական կապերին, հույս է  հայտնել, որ մոտ ապագայում Թեհրանի համալսարանի և Իրանի Բժշկագիտության համալսարանի հետ լավ համագործակցությունների սկիզբ կդրվի և  դասախոսների և ուսանողների փոխանակում կկատարվի:

Անդրադառնալով ներկայումս այդ համալսարանի իրանցի ուսանողների  դժվարություններին և ընդգծելով, որ իրանցի ուսանողներն իր համար յուրահատուկ նշանակություն ունեն, նա հավելել է. «Այս պահին փորձում ենք դեսպանատան օգնությամբ կարգավորել այն խնդիրները, որոնք բարդություններ են առաջացրել մեր համալսարանի իրանցի ուսանողների համար»:

Պրոֆ. Մուրադյանը նաև անդրադառնալով Մխիթար Հերացու անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին Իրանի դեսպանից խնդրել է հայ անվանի բժշկապետի ծառայությունները որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկային ոչ-նյութական ժառանգություն գրանցելու գործընթացում համագործակցել Հայաստանի հետ:

Դեսպասն Սաջադին այս հանդիպման ժամանակ Մխիթար Հերացու անվան պետական համալսարանի պատասխանատուների հետ ամեն տեսակ համագործակցության պատրաստակամություն հայտնելով ու դրական գնահատելով մասնավորապես բժշկագիտության ոլորտում ստեղծված գիտական ու համալսարանական հարաբերությունները,  հույս է հայտնել, որ համաշխարհային մասշտաբով հիշյալ համալսարանի ռենքինգի բարձրացման անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն:

Հանդիպմանը մասնակցել  է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան դոկտ. Լազար Եսայանը:

 


07:31 - 28/09/2018    /    համար : 537442    /    ցուցադրության քանակը : 18



ելք