Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Նյու Յորքում կայացել է ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Նյու Յորքում կայացել է ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը

ԻԻՀ նախագահը երեքշաբթի երեկոյան Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Իրանը շարունակ ձգտել է հարևանների, այդ թվում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների»:

Հասան Ռոհանին չափազանց լավ բնութագրելով Իրանի ու Հայաստանի քաղաքական հարաբերություններն ընդգծեց. «Երկու երկրների տնտեսական հարաբերությունները պիտի ընդլայնվեն քաղաքական հարաբերությունների օրինակով»:

«Բարեբախտաբար երկու կառավարությունների ու ժողովուրդների միջև լավ վստահություն գոյություն ունի, սակայն չնայած երկու երկրի պոտենցիալներին ու մեծ կարողության Թեհրան-Երևան տնտեսական համագործակցության մակարդակը ցանկալի չէ»,-հայտարարեց ԻԻՀ նախագահը:

Ռոհանին նաև մատնանշելով, որ Հայաստանի և Վրաստանի ճանապարհով Սև ծովին միանալը մեծ նշանակություն ունի Իրանի համար, հավելեց. «Այս շրջագծում յուրահատուկ նշանակություն ունի Հյուսիս-Հարավ միջանցքը»:

Հասան Ռոհանին նաև անհրաժեշտ համարելով երկու երկրի մասնավոր բաժինների միջև համագործակցության ամրապնդումն, ասաց. «Իրանը պատրաստ է Հայաստանում առևտրական աշխատանքներ ծավալելու նպատակով խրախուսել իր մասնավոր բաժինը ը հայաստանցի ներդրողի համար ևս հնարավորություններ ստեղծել»:

«Իրանը պատրաստ է էներգիայի սուափի բնագավառում նույնպես համագործակցել Հայաստանի հետ»,-եզրակացրեց Ռոհանին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հանդիպման ժամանակ ցավակցելով Ահվազում ահաբեկչական հարձակման ընթացքում մի խումբ իրանցիների նահատակության կապակցությամբ, ասաց. «Հայաստանը պատրաստ է բոլոր բնագավառներում ընդլայնել հարաբերություններն ԻԻՀ-ի հետ»:

Փաշինյանը մատնանշելով, որ երկու երկրները պիտի իրենց պոտենցիալ ներուժն օգտագործեն համագործակցությունների ընդլայնման և մասնավորապես տնտեսական ոլորտում հարաբերություններում թռիչք արձանագրելու ուղղությամբ, նկատեց. «Այժմ ժամանակն է, որպեսզի իրագործվեն մասնավորապես էներգիայի սուափի բնագավառում երկու երկրի պայմանավորվածությունները»:

ՀՀ վարչապետը նաև Ռոհանուն հրավիրեց պաշտոնական այցով Երևան ուղևորվել:


07:37 - 28/09/2018    /    համար : 537443    /    ցուցադրության քանակը : 11



ելք