Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Իրանը և Հայաստանը ցանկանում են ԵԱՏՄ-ում ընդլայնել երկկողմ հարաբերությունները


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանը և Հայաստանը ցանկանում են ԵԱՏՄ-ում ընդլայնել երկկողմ հարաբերությունները

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը բանակցություն խոսել են երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և Եվրասիական տնտեսական գոտում Իրանի ներկայության վերաբերյալ:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

 

 

ՀՀ-ում Իրանի դեսպանն այսօր հանդիպել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգործյանի հետ:

Կառավարության շենքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, կողմերը բանակցել են երկու երկրի միջև տնտեսական ակտիվիստների ու գործարարների ճանապարհին առկա խոչընդոտների վերացման և համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների պատմական ու վաղեմի հարաբերություններին, և ողջունելով Թեհրան-Երևան առևտրափոխանակումների ծավալի մեծացումը, Իրանի դեսպանն ընդգծել է.«Եվրասիական տնտեսական միությանը Իրանի անդամակցությունը, և Մեղրիում  տնտեսական ազատ գոտու ստեղծումը  կարող են նշանակալի դեր ունենալ տարածաշրջանի մյուս երկրների հետ երկու երկրի առևտրափոխանակումների ընդլայնման հարցում»:

Սաջադին հայկական կողմին առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ-ի առևտրի պալատ:

Հանդիպման ժամանակ, ողջունելով դեսպանի առաջարկը, Մհեր  Գրիգորյանը  Հայաստանի կառավարության պատրաստակամությունն է հայտնել Իրանի իսլամական հանրապետության հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու  և առևտրի ոլորտում առկա խոչընդոտները վերացնելու համար:


17:17 - 29/10/2018    /    համար : 542381    /    ցուցադրության քանակը : 19



ելք