Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Իրանցի պատանի ըմբշամարտիկները Հայաստանում էին


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանցի պատանի ըմբշամարտիկները Հայաստանում էին

Հայաստանում կայացած միջազգային մրցումներից հետո, իրանցի ըմբիշները հյուրընկալվեցին ՀՀ-ում Իրանի դեսպանատանը, որտեղ հանդիպեցին դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ:

Խմբի մարզիչ Մալեք Մոհամմադ Բոյերին նշեց, որ մրցումները կազմակերվպվել էին բարձր մակարդակում: Մրցումներին ամսնակցել էին 350 ըմբիշներ` Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և Հայաստանից: Մրցումներն անցկացվեցին Գյումրի քաղաքում: Մրցումների երկու օրերի ընթացքում, Իրանի հավաքականանին հաջողվեց նվաճել երեք ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ:

Հանդիպման ժամանակ դեսպան Սաջադին նշեց, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել մարզիկների ֆիզիկական առողջությանը: Նա նշեց, որ դրա համար պատասխանատու են ոչ միայն ընտանիքները, այլ նաև երկրի մարզական ոլորտի պաշտոնյաները, ովքեր պետք է աջակցեն մարզիկներին, որպեսզի նրանք ավելի մեծ նվաճումներ ունենան:

Դեսպանը հավելեց, որ մարզիկները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն կրթությանն ու լեզուների ուսումնասիրությանը, ինչը ավելի կհեշտացնի միջազգային մրցումներին նրանց մասնակցությունը:

Հանդիպման ավարտին դեսպանը մարզիկներին հանձնեց պատվոգրեր:


09:16 - 2/11/2018    /    համար : 542938    /    ցուցադրության քանակը : 4



ելք