Լուսանկարներ
Հղումներ
  • پورتال امام خمینی
  • دفتر مقام معظم رهبری
  • ریاست جمهوری
  • معاونت امور مجلس
  • نقشه جامع علمی کشور
  • Ministry of Science, Research and Technology
  • صندوق احیا و بهره برداری از بناهای تاریخی و فرهنگی کشور
Գնահատման եւ մոնիտոր
News > Ընդգծվեց Իրանի և Հայաստանի միջազգային հետազոտական հաստատությունների միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ընդգծվեց Իրանի և Հայաստանի միջազգային հետազոտական հաստատությունների միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը

Երևանում ԻԻՀ դեսպանը հինգշաբթի օրը հանդիպել է Հայաստանի հետազոտական հաստատությունների տնօրենների ու փորձագետների հետ: Համդիպման ժամանակ, դեսպան Սաջադին ընդգծել է երկու երկրների նման հաստատությունների միջև համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ, Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ  Քազեմ Սաջադին, անդրադառնալով երկու երկրի պատմական, մշակութային ու քաղաքակրթական վաղեմի կապերին, նաև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին ասաց. «Երկու երկներում հետազոտությամբ ու ուսմնասիրությամբ զբաղվող հաստատությունները պետք է քննարկեն երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային ու միջազգային տարբեր ոլորտները և իրենց ուսումնասիրությունների արդյունքները ծառայեցնեն հօգուտ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման»:

Հայաստանում ԻԻՀ դեսպանն ընդգծելով նման հաստատությունների և քաղաքական ու տնտեսական որոշումներ մշակող կենտրոնների միջև շարունակական հարաբերությունների անհրաժեշտությունը, հավելել է. «Նման ուսումնասիրությունները, միայն պետական կառույցների կողմից գործադրման հանձնվելով է որ կարող են առարկայական դառնալ»:

Հանդիպման ժամանակ, Հայաստանի հետազոտական հաստատությունների տնօրեններն ու փորձագետներն անդրադառնալով երկու երկրի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին, ընդգծել են երկկողմ հարաբերությունների տնտեսական կողմի ընդլայնման նշանակությունը և միջազգային ծանր պայմանները շրջանցելու համար ընդգծել են երկու երկրների համագործակցության կարևորությունը:


09:18 - 28/12/2018    /    համար : 551357    /    ցուցադրության քանակը : 3



ելք